211652_close_icon
views-count2369 դիտում article-date 17:48 27-12-2021

Կա՞ մարդ, որ հավատում է այս ապուշությանը, բացի Նիկոլից. Արմեն Աշոտյան. News.am

Ասելով, որ Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական, Նիկոլ Փաշինյանը ռումբ է դնում Արցախի անկախության հանրաքվեի տակ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, փոխանցում է News.am-ը։

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ադրբեջանցիները պետք է վերադառնային Արցախը, ապա չի նշանակում, որ Արցախը պետք է լիներ հայկական։ Կատարյալ անասունություն։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ Արցախում տեղի ունեցավ անկախության առաջին հանրաքվեն, մոտավոր 76 տոկոսը հայազգիներ էին, մոտ 21 տոկոսը՝ ադրբեջանցիներ, մնացածը՝ ռուսներ, քրդեր և այլն։ Արցախը հռչակել է իր անկախությունը՝ ունենալով մոտ 21տոկոս ադրբեջանական բնակչոււթյուն։ Երբ որ այս տհասը խոսում է այն մասին, որ եթե ադրբեջանցիներն այդ համամասնությամբ մասնակցեին հանրաքվեին, Արցախն այլևս հայկական լինել չէր կարող, կատարյալ անբարոյականություն է։ Նիկոլ Փաշինյանն այսպես ռումբ է դնում Արցախի անկախության հանրաքվեի տակ»,- նշեց Աշոտյանը։


Արմեն Աշոտյանը մատնանշեց, որ պատերազմից մեկ տարի անց գրավյալ տարածքներում ադրբեջանցիներ չեն հաստատվել։

«Քանի՞ թուրք փախստական է վերադարձել Ադրբեջանի բռնազավթված տարածքները։ Ամբողջ ադրեջանական մամուլն այն մասին է, որ փախստականները չեն գնում։ Եթե ադրբեջանցին չի գնում իր զինվորի պաշտպանած հողում ապրելու, պետք է գնար հայկական Արցախում ապրելո՞ւ։ Կա՞ մարդ, որ հավատում է այս ապուշությանը, բացի Նիկոլից»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ նույնիսկ այդ պարագայում Արցախը չէր դադարի լինել հայկական։

«Համամասնությունը ստացվում էր 76/24, ապրում են իրար հետ, գիտե՞ք աշխարհում քանի պետություն կա, որ ազգային են, բայց մոնոէթնիկ չեն, թե մենակ Հայաստանով եք դատում, ապա Հայաստանն է եզակի մոնոէթնիկ պետություններից մեկը։ Ռուսաստանում ռուսները կազմում են բնակչության 76-78 տոկոսը։ Ի՞նչ է Ռուսաստանը ռուսական պետություն չէ, որ ռուսներն ընդամները 76 տոկոս են կազմում։ Եթե Արցախում նման համամասնությամբ Արցախի հանրապետություն լիներ, այդ պետությունը հայկական չէր լինելո՞ւ։ Ես ձեզ երեք փաստով ապացուցեցի, որ Նիկոլ Փաշինյանը դավադրաբար ստում է»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Նմանատիպ նյութեր