211652_close_icon
views-count1852 դիտում article-date 13:40 27-12-2021

Իշխանությունները ուզում են Ղարաբաղի հարցը գցել ռուսների գրպանը․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հաստատված դելիմիտացիա նշանակում է, որ դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը հնարավորություն է տալու ՌԴ-ին ասել՝ եթե ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լաչինի միջանցքում դնում եմ մաքսակետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է Tert.am-ը։

«Ի՞նչ ես ասելու, ասելու ես, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով արձանագրված չէ և այլն է, ասելու է ՝«այո, կսպասեմ 3,5 տարի, երբ խաղաղապահ զորքերի մանդատի շարունակության հարց պետք է քննարկվի, համբերություն կունենամ, կսպասեմ, ՌԴ-ի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանին կասեմ՝ այլևս կարիք չկա, հարցը կարգավորված է, խնդիր չկա, խաղաղապահները կարող են գնալ»»,-ասաց նախագահը՝ հավելով, որ արդեն դրանից հետո դրվելու է մաքսակետը, ինչպես եղավ Կապանում:

Ըստ նրա ՝ դելիմիտացիայի վտանգն այս սցենարը անխուսափելի դարձնելն է։ «Այս իշխանությունը ուզում է դա անել, գիտեք՝ ինչի համար, որ դրանից հետո ասի՝ «իսկ ես ի՞նչ կապ ունեմ, Ղարաբաղի հարցը այլևս իմ հետ կապ չունի», գցի ռուսների գրպանը»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ ԼՂՀ-ն այն ժամանակ ուժեղ էր, երբ ՀՀ-ն նրա անվտանգության երաշխավորն էր, այն ժամանակ Ղարաբաղի տեղը խոսելը լրիվ ուրիշ բան էր, հիմա չխոսելը լրիվ ուրիշ բան է։

«Այո, այն ժամանակ պետք էր ավելի շատ Արցախի ձայնը լսել, իսկ այսօր ավելի շատ Հայաստանի ձայնը լսել։ Այն ժամանակ Հայաստանի ձայնը կար զորքի միջոցով, սահմանի միջոցով, անվտանգության երաշխավորը լինելու միջոցով։ Այն ժամանակ զորակոչի 80 տոկոսը Հայաստանն էր ապահովում, վերացավ, հիմա էլ ուզեմ եք ձայն էլ  հետ քաշեք, գցեք ռուսների գրպանը»,-եզրափակեց նախագահը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր