211652_close_icon
views-count75598 դիտում article-date 23:56 26-12-2021

Հանրապետության հրապարակում անձնակազմի կառավարման բաժնի պետը Toyota Prado-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 23:00-ին, ժամը 31-ամյա Հրանտ Մ.-ն. իր վարած Toyota Prado մակնիշի 531 LL 11 համարանիշի ավտոմեքենայով, Վազգեն Սարգսյան փողոցում, Հանրապետության հրապարակի սկզբնամասում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարների, Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների և բժիշկների օգնությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
 
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Գ. Կիրրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայութան Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
 
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
 
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Հրանտ Մ.-ն աշխատում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» Փակ Բաժնետիրական ընկերությունում՝ անձնակազմի կառավարման բաժնի պետ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր