211652_close_icon
views-count2872 դիտում article-date 22:58 26-12-2021

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում  է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին հայտնում է championat.com-ը:

Իսպանական կողմից գործարքն իրականացնելու համար աշխատում են ակումբի նախկին մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը, սերբ գործակալ Սրջան Յերեմիչը և Լուկա Մոդրիչի ներկայացուցիչ Վլադո Լեմիչը։ Նոյեմբերի սկզբին Լեմիչն ու Յերեմիչը բանակցությունների համար մեկնել են Մոսկվա։

Մադրիդյան ակումբը ցանկանում է Զախարյանի տրանսֆերը կազմակերպել 2022 թվականի ամռանը, տեղեկացնում է Armsport.am-ը:

Վերջերս Զախարյանը դարձել էր ՌՊԼ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Նմանատիպ նյութեր