211652_close_icon
views-count83654 դիտում article-date 21:39 26-12-2021

Երևանում թալանել են ոստիկանության գնդապետի Mercedes-ը. տարել են ՀՀ ոստիկանապետի կողմից նրան պարգրատրված ՏՏ ատրճանակն ու պայուսակում եղած գումարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ թալանել են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վարազդատ (Վարուժան) Ադամյանին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դեկտեմբերի 22-ին, դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բագրատունյաց փողոցի 17 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից գողացել են պայուսակը:
 
Կանչով մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին Վ. Ադամյանը հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է ՀՀ ոստիկանության նախկին պետերից մեկի կողմից իրեն պարգևատրած ՏՏ տիպի ատրճանակը, թույլտվության վկայականը, անձը հաստատող փաստաթուղթ և գումար:
 
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր