211652_close_icon
views-count37044 դիտում article-date 20:19 26-12-2021

Արտակարգ դեպք Մասիում. Ford Transit-ը վերածվել է մոխրակույտի. ժամանել են Մասիսի հրշեջներն ու տեղի ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին. խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 17 փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել նախ կանխել կրակի տարածումը, ապա՝ մարել այն:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Սարգիս Եգորյանն ու Միշա Հակոբյան, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Ford Tranist-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը:
 
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր