211652_close_icon
views-count106672 դիտում article-date 19:28 26-12-2021

Երևանում անհայտ անձինք գողացել են Kia ավտոմեքենան, ապա դրանով Աբովյան քաղաքում թալանել մեկ այլ քաղաքացու խանութը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած գողության փաստով:
 
Այդ օրը՝ ժամը 02:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի բնակչից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 01:50-ի սահմաններում, իր խանութից գողություն է կատարվել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Շահնազարյանի գլխավորությամբ:
 
Ոստիկանները պարզել են, որ Ռոսիա փողոցի 4/12 հասցեում գտնվող խանութի սրահի մուտքի դուռը բացելու եղանակով մտել են ներս և դրամարկղից հափշատել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, խանութին պատճառվել է նաև գույքային վնաս, իսկ դրամարկղից էլ տարել են մոտ 250 հազ. դրամ:
 
Գողությունից ժամեր առաջ, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 40-ամյա Ընծա Դ.-ն, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ից մինչև 22:40-ն ընկած ժամանակահատվածում, Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի 5 հասցեի մոտից փախցրել են իրեն պատկանող, իր կողմից կայանված Kia մակնիշի ավտոմեքենան:
 
Նշված վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Տիգրանյանի գլխավորությամբ:
 
Այս դեպքում ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախաատրաստում:
 
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ավտոմեքենան փախցրած գողին կամ գողերի ինքնությունը պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
 
Ըստ ոստիկանության օպերատիվ տեղեկությունների, Աբովյան քաղաքում խանութը թալանել են Ընծա Դ.-ի ավտոմեքենան փախցողները:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր