211652_close_icon
views-count31759 դիտում article-date 10:32 26-12-2021

Ավտովթար Արմավիրի մարզում. էջմիածնում բախվել են Opel-ն ու ВАЗ 21012-ը. 2 վիրավորներից մեկը անչափահաս է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի և Ալավերդյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Կարեն Խ.-ի վարած Opel մակնիշի  և 43-ամյա Արկադի Գ.-ի վարած ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արկադի Գ.-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 15-ամյա Ապավեն Գ.-ն և 22-ամյա Արտաշ Ա.-ն տեղափոխվել են  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր