211652_close_icon
views-count15172 դիտում article-date 10:06 26-12-2021

Երևանում հրդեհ է բռնկվել Opel Astra-ում. մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:15-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցի թիվ 2 հասցեի մոտ՝ Զեյթունի «Երևան Սիթի»-ի  հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Opel Astra մակնիշի ավտոմեքենայում:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ, վարորդին  օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ  և 3-րդ վաշտերի պարեկները, այնուհետև ժամանած հրշեջները պարեկների հետ մարել են  կրակը:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար,  տուժածներ չկան:

Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ջերմահարվել է սրահը:

Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը Ռադիկ Ռևազյանն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝   Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր