211652_close_icon
views-count997 դիտում article-date 15:19 25-12-2021

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 76 մարդ

Վրաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2090 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 922 հազար 707 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1768 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 878 հազար 22 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 76 մարդ, ընդհանուր՝ 13 հազար 443 մարդ:

Նմանատիպ նյութեր