211652_close_icon
views-count35059 դիտում article-date 11:55 25-12-2021

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. ավտոքարշակի վրայից Նիվան առաջ է ընթացել, բախվել ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 07։00-ից 07։30-ն ընկած ժամանակահատվածում ավտոքարշակի վրայից ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան իջեցնելիս Նիվայի մեջ գտնվող վարորդը պատահաբար գազի սեղմակը սեղմել է և ավտոմեքենան քարշակի վրայից առաջ է ընթացել և բախվել ծառին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է՝ դեպքը տեղի է ունեցել Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում։ 

Դեպքի վայր են ժամանել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն բժիշկների կարիքը չի զգացվել։ 

Օպերատիվոերն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանի ու Արամայիս Պապիկյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել են անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Մհեր Մովսիսյանն ու համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հարություն Արսենյանը։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր