211652_close_icon
views-count1548 դիտում article-date 10:56 25-12-2021

«Ջեյմս Ուեբ» աստադիտակը փորձելու է լուծել կյանքի գոյացման հանելուկը․ «Ամերիկայի ձայն»

Ինչպես երեխաներն են երազում տոնածառի տակի նվերների մասին, այնպես էլ Կուրուի Գվիանա տիեզերական կենտրոնի Յուպիտերի կառավարման սենյակում գիտնականներն են անհամբերությամբ սպասում դեկտեմբերի 25-ի սուրբծննդյան անակնկալին: Չնայած նրան, որ անակնկալը պատրաստել են իրենք: Խոսքը «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի մասին է, որը Կաթոլիկ Եկեղեցու կողմից նշվող Սուրբ Ծննդյան օրը` դեկտեմբերի 25-ին կդառնա տիեզերք երբևէ արձակված ամենահզոր աստղադիտակը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք անհամբերությամբ ենք սպասում թռիչքին», - ասում է ճարտարագետ և Ֆրանսիայի Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNES) գործառնությունների փոխտնօրեն Ժան-Լյուկ Մեստրեն:

Ինչպես Associated France Presss գործակալությունն է հայտնում, Webb աստղադիտակի կառուցման եւ այս թռիչքն իրականություն դարձնելու համար քառորդ դարի ընթացքում աշխատել են հազարավոր մարդիկ:

«Ամեն ինչ պատրաստ է»,- ասում է Մեստրեն ու ավելացնում. «Այժմ մեզ միայն ճիշտ եղանակ է պետք»։

Գիտնակակններն ասում են, որ Webb աստղադիտակը հեղափոխություն է կատարելու տիեզերքի ուսումնասիրության գործում, թռիչք եւ առաքելություն, որին աստղագետներն ու աստղաֆիզիկոսները սպասում են արդեն մի քանի տասնամյակ:

Թռիչքից մեկ ամիս անց այն կսկսի պատկերներ ուղարկել տարածության և ժամանակի ամենահեռավոր վայրերից:

Շաբաթ օրը գիտնականները, ՆԱՍԱ-ի ղեկավարները, ինչպես նաև կանադական և եվրոպական տիեզերական գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվելու են կառավարման սրահ, որտեղ պատուհանների հետևից դիտելու են 780 տոննա ընդհանուր քաշ ունեցող պատմական այս թռիչքը:

«Ջեյմս Ուեբ» աստղադիտակն ուսումնասիրելու է տիեզերքի ամենահեռավոր վայրերը, դիտելու է Մեծ պայթյունից հետո գալակտիկաների ծնունդը և էվոլյուցիան, ուսումնասիրելու է մոլորակային համակարգերը, եւ որ ամենակարեւորն է` փորձելու է լուծել կյանքի գոյացման հանելուկը:

Նմանատիպ նյութեր