211652_close_icon
views-count2795 դիտում article-date 10:37 25-12-2021

Ի՞նչ պայմանավորվածություններ ունի Կապանի համայնքապետը Նիկոլ Փաշինյանի հետ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որը պատերազմից հետո պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախ՝ նոյեմբերի 14-ի ընտրություններից հետո, ապա նոյեմբերի 24-ին Փաշինյանի հետ հանդիպումից հետո խոսել էր կառավարության հետ միանշանակ համագործակցելու մասին՝ շեշտելով, թե «հունիսի 20-ին կայացել են խորհրդարանական ընտրություններ, և ժողովուրդն իր որոշումը կայացրել է»: Այս հայտարարությունը առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ, քանզի շատերը պարզապես համարեցին, որ բնական է ՏԻՄ-երի և գործադիր բարձրագույն մարմնի համագործակցությունը:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, համագործակցությունն իրականում այլ երանգ ու բովանդակություն է ստացել և հիմքում ունի որոշակի պայմանավորվածություններ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, որպես իշխանությունների հետ «հաշտության» պայմաններից մեկը, Փարսյանը պահանջել է, որ պաշտոնից ազատվի Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: Այս հարցով Փարսյանը հանդիպել է նախկին փոխվարչապետ, ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

Մեր տեղեկություններով, իշխանությունները համաձայնություն են տվել այս պահանջին, սակայն որոշում են կայացրել Բաբայանին փոխարինել այնպիսի թեկնածուով, որի հետ նույնպես Փարսյանը որոշակի հակասություններ ունի, որպեսզի Կապանի համայնքապետի նկատմամբ վերահսկողությունն ամբողջապես չկորցնեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր