211652_close_icon
views-count1869 դիտում article-date 10:01 25-12-2021

Հարաբերությունների հաստատումը չի կարող պարտադրանքի հետևանք լինել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հուլուսի Աքարի վերջին հայտարարությունը սուր ծայրեր չուներ: Նա ասել էր, որ, իբր, Ադրբեջանը Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնել, եւ հայկական կողմը չպետք է այն մերժի: «Մենք հուսով ենք, որ Հայաստանը դրանում թուլության նշան չի տեսնի, կանի ճիշտ քայլ ու կընդունի խաղաղության առաջարկը: Հուսով ենք, որ Հայաստանը կընդունի Ադրբեջանի առաջարկած խաղաղությունը, եւ շուտով տարածաշրջանում կլինի կայունություն, խաղաղություն եւ հանգստություն»,- ասել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Նկատենք, որ մեկ ամիս առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե Հայաստանը չընդունի խաղաղության առաջարկը եւ Բաքվի առաջարկած տարբերակով չբացի տարածաշրջանի հաղորդակցության ուղիները, ապա կարող է նոր կորուստներ ունենալ: Որքան էլ տարօրինակ թվա, Թուրքիայի ԱԳ նախարարի այդ հայտարարության ֆոնին պաշտպանության նախարարի հայտարարությունն առավել քան դիվանագիտական լեզվով եւ կանոններով է ձեւակերպված:

Թուրքիայի պաշտպանության նախարարը, սակայն, խոսում է ինչ-որ թուլության մասին: Եթե Աքարը նկատի ունի Հայաստանի թույլ լինելը, ապա դա առավել քան սուբյեկտիվ գնահատական է: 160 հազար բնակիչ ունեցող Արցախի Հանրապետությունը 3 մլն բնակչությամբ Հայաստանի աջակցությամբ պատերազմել է Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի՝ գումարային 150 միլիոնը գերազանցող բնակչությամբ եւ մեծ ծավալի սպառազինությամբ երկրների բանակների, զինվորական մասնագետների ու ջիհադիստ գրոհայինների դեմ եւ արժանապատիվ մարտ վարել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր