211652_close_icon
views-count3164 դիտում article-date 13:40 24-12-2021

Իրանը 15 օրով փակել է Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը

Իրանի իշխանությունները որոշում են կայացրել 15 օրով փակել Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը, գրում է auroranews.am-ը:

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրքական կողմը տարակուսանք է հայտնել Իրանի կողմից միակողմանիորեն սահմանային անցակետերի փակման հետ կապված։

Թուրքիայի Էսենդերեյի քաղաքապետը կարծիք է հայտնել, որ Իրանը հավանաբար ցանկանում է արգելել իր քաղաքացիներին Նոր տարին Թուրքիայում անցկացնել, ինչի համար առանց պատճառաբանության է փակել սահմանները Թուրքիայի հետ։

Նմանատիպ նյութեր