211652_close_icon
views-count59921 դիտում article-date 12:42 24-12-2021

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Kia Forte-ն ու ГАЗ 3110-ը. վերջինս էլ բախվել է ծառին. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝  ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 22-ամյա Արսեն Կիրակոսյանի վարած Kia Forte  մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,  55-ամյա Արմեն Վարդանյանի վարած  ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Էդվարդ Մկրտչյանը և Գևորգ Երիցյանը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վոլոդյա Մկրտչյանն ու Ժորա Շահբազյանը, ինչի արդյունքում խցանում տեղի չի ունենում ու հետաքրքրասեր վարորդները մեքենաները չեն կայանում:

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր