211652_close_icon
views-count1142 դիտում article-date 20:10 23-12-2021

«Արթիկում չկան նախկիններ, չկան ներկաներ»․ Երդվել է գեներալ Մանվելի սանիկը. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Aravot.am-ը գրում է. «Այսօր տեղի է ունեցել Արթիկ խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Անանիկ Ոսկանյանի երդմնակալությունը։

Նա Արթիկի ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր «կուսակցությունը, ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահն է, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է։ Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչի անվան համալսարանի ֆինանսատնտեսական ֆակուլտետն ավարտած 49-ամյա Անանիկ Ոսկանյանի ինքնակենսագրականում առավել շեշտված է նրա՝ մարտական գործողությունների մասնակցությունն ու անվանական զենքով, տարբեր պատվոգրերով, մեդալներով պարգևատրվելը։ Նա կոչումով ավագ-լեյնտենանտ է։

Հանդիսավոր արարողությունը սկսվել է Տերունական աղոթքով։

Նորընտիր համայնքապետը, ձեռքը դնելով Աստվածաշնչի ու ՀՀ Սահմանադրության վրա, Արթիկի 24 համայնքների բնակիչների առջև երդվել է ազնվորեն ու անաչառորեն կատարել համայնքի ղեկավարի պարտականությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ուժերի անմնացորդ նվիրմամբ ծառայել համայնքի բարգավաճմանը ու գործել՝ ի բարօրություն բնակիչների։

Նա պարտավորվել է պահպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր