211652_close_icon
views-count927 դիտում article-date 23:29 23-12-2021

Վերահսկողական աշխատանքներ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում և դրանց հարակից տարածքներում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  դեկտեմբերի 23-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքներով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է 2 խախտում, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։

Նշված խախտումների հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ։
 

Նմանատիպ նյութեր