211652_close_icon
views-count14777 դիտում article-date 16:18 23-12-2021

Կորոնավիրուսի հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. Փաշինյան

Կորոնովիրուսի այս հերթական ալիքը ավելի սահուն կերպով ենք հաղթահարել և դրա առաջին պատճառը պատվաստումների որոշակի շեմի ազդեցությունն է, իսկ երկրորդ պատճառը նախորդ շրջանում հիվանդացությունների արդյունքում որոշակի իմունիտետի ձևավորումը։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ հաջորդ ալիքը գալու է անխուսափելիորեն: Պետք է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էինք այն ժամանակ, երբ օրական թվերը հասնում էր 1500-ի, մահվան 70 դեպք էինք ունենում: Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք:

Ես ինքս էլ 3-րդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ: Այսօր արդեն երկրներ կան, որ քննարկում են 4-րդ դեղաչափ պատվաստման մասին»,-ասաց նա և նշեց, որ մահացած քաղաքացիների 90-ից ավելի տոկոսը պատվաստված չեն։

Նմանատիպ նյութեր