211652_close_icon
views-count2223 դիտում article-date 15:30 23-12-2021

Պատվաստումները բավական բարձր շեմ են ապահովում նաեւ օմիկրոն շտամի հանդեպ. նախարար

Այս պահին ունենք բավական լավ համաճարակային իրավիճակ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վերարտադրողականության ցուցանիշը 0,56 տոկոս է, ինչը նշանակում է, որ այս բարենպաստ իրավիճակը պահպանվելու է: Եթե տոնական օրերին էլ պահպանենք հակահամաճարակային կանոնները, ապա վիչակը կկարողանանք կայուն պահպանել»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում դեռ օմիկրոն շտամը հայտնաբերված չէ «Մենք Հայաստան նոր ժամանած քաղաքացիներից վերցված նմուշներից անում ենք սեկվենավորում: Երբ կունենանք դրական դեպ, անպայման կհանրայնացնենք: Կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ պատվաստումները բավական բարձր շեմ են ապահովում նաեւ օմիկրոն շտամի հանդեպ, ինչն ուրախալի է»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր