211652_close_icon
views-count1843 դիտում article-date 09:43 23-12-2021

Առաջնային են եղել համայնքում առկա տրամադրությունները. ներքին պայմանավորվածություն է գործել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս դեկտեմբերի 7-ին՝ այսինքն ՏԻՄ ընտրություններից երկու օր անց «Փաստ» թերթը գրել էր, որ «Նոյեմբերյանում ևս ՔՊ-ն կվերադառնա իրեն հոգեհարազատ կարգավիճակին, այսինքն՝ կդառնա ընդդիմություն»: Մենք հավաստի տեղեկություններ ունեինք, որ ո՛չ «Ապրելու երկիր», ո՛չ էլ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների Նոյեմբերյանի տարածքային կառույցները չեն պատրաստվում համագործակցել իշխող ՔՊ-ի հետ: Եվ ահա, նախօրեին կայացած ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը, ստանալով 12 քվե, դարձել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար:

ՔՊ-ի թեկնածուն ստացել է 9 ձայն: Նշենք, որ ընտրության արդյունքներով՝ «Ապրելու երկիր» ու «Հանուն հանրապետության» կուսակցությունները ստացել էին ավագանու 6-ական, իսկ ՔՊ-ն՝ 9 մանդատ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների տարածքային կազմակերպությունները կոալիցիոն համաձայնագիր չեն կնքել, պարզապես, չնայած ՀՀԺՊԴ կուսակցության որոշմանը, այս դեպքում առաջնային են եղել համայնքում առկա տրամադրություններն ու, ըստ այդմ, գործել են ներքին պայմանավորվածությունները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր