211652_close_icon
views-count1592 դիտում article-date 21:23 22-12-2021

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել, բայց մանդատս դեռ չեմ դնելու․ Վահե Գեւորգյան

Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գեւորգյանը։

«Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել»,- գրել է Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանին 44 կողմ 10 դեմ  ձայներով անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին․ նոր քաղաքապետ է ընտրվել մինչ այդ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Սարգսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր