211652_close_icon
views-count2201 դիտում article-date 23:44 22-12-2021

Ռոբերտ Լևանդովսկի. Շատ զգացված էի Մեսիի խոսքերից

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հիշել է «Ոսկե գնդակ-2021»-ի հանձնման արարողությունը:
 
«Ես մի քանի բառ փոխանակեցի Լեո Մեսիի հետ, քանի որ այնքան էլ լավ չեմ իսպաներենից: Մբապեի հետ խոսում էի անգլերեն, նա էլ թարգմանում էր Լեոյի համար: Դա հիանալի երեկո էր:
 
Մեսիի խոսքերն այն մասին, որ 2020-ի համար «Ոսկե գնդակը» պետք էր ինձ շնորհել, իսկապես շատ հուզիչ էին: Դրանք դատարկ խոսքեր չէին, դա հաճելի պահ էր իմ կարիերայում», ասել է 33-ամյա լեհ ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր