211652_close_icon
views-count2339 դիտում article-date 20:44 22-12-2021

Ուրախ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների թվում. Էլինա Դանիելյան

Եվրոպայի շախմատի չեմպիոնի Հայաստանի 10 լավագույն մարզիկներից Էլինա Դանիելյանը հաջողություն է մաղթել երկրի 10 լավագույն մարզիկներին:

«Ուրախ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների թվում: Շնորհակալություն բոլորին իմ օգտին քվեարկելու համար: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլոր մեդալակիրներին ու մաղթել նորանոր հաջողություններ, մեդալներ եւ հաղթանակներ գալիք տարում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիելյանը:

Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները:

Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝ Ալեքսանյան Արթուր, Ամոյան Մալխաս, Բաչկով Հովհաննես, Դավթյան Արթուր, Լալայան Վարազդատ, Դանիելյան Էլինա, Հարությունյան Արսեն, Մարտիրոսյան Սիմոն, Մինասյան Գոռ, Չալոյան Դավիթ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր