211652_close_icon
views-count1817 դիտում article-date 23:25 21-12-2021

Գվարդիոլան պարզաբանել է, թե ինչու է պատժել Գրիլիշին և Ֆոդենին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր ֆուտբոլիստների վարքագիծը:
 
«Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակից (7:0) հետո համացանցում տարածվեցին Ֆիլ Ֆոդենի և Ջեկ Գրիլիշի լուսանկարները՝ գիշերային ակումբում: Դրանից հետո նրանք չեն հայտավորվել «Նյուքասլի» հետ խաղին (4:0):
 
«Ես մեծ ուշադրություն են դարձնում խաղացողների վարքագծին՝ խաղադաշտում և նրա սահմաններից դուրս: Եվ երբ խաղադաշտից դուրս բավարար չեն իրենց պահում, ապա կազմում չեն հայտնվի:
 
Ֆուտբոլիստները միշտ պետք է պահպանեն ինքնատիրապետումը: Չնայած այն ամեին, ինչը կարող է շեղել Ծննդյան տոներին, միևնույն է, պետք է ինքնատիրապետումը պահպանել»:
 
Նշենք, որ Ֆոդենն ու Գրիլիշը չեն խախտել հակակորոնավիրուսային կանոնները՝ երեկոն անցկացնելով տանից դուրս:
 

Նմանատիպ նյութեր