Ձմեռային զորակոչը մեկնարկեց նաև սահմանամերձ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում, որտեղից էլ այսօր բարձր տրամադրությամբ ու գիտակցության բարձր զգացումով պատվախնդրորեն ծառայության մեկնեցին սահմանապահ բնակավայրերում ծնված ու մեծացած երիտասարդները:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում Հաղթանակ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը, ում որդին այսօր նույնպես մեկնեց ծառայության, ասաց. «Բոլորդ էլ կյանքի թոհ ու բոհով անցած ընտանիքի զավակներ եք և իմացեք, որ մեր ազգի պատիվը բարձր պահելու համար եք դուք մեկնում ծառայության, մենք կանգնած ենք ձեր թիկունքին»:
Վերջում համայնքների վարչական ղեկավարները հանձնեցին նվերներ:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի