211652_close_icon
views-count1894 դիտում article-date 21:20 21-12-2021

Էլինա Դանիելյանը պետք է լինի լավագույն մարզիկների եռյակում. Զավեն Անդրիասյան

Հայաստանի կանանց շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը  «Տարվա 10 լավագույն մարզիկների» ընտրությանը քվեարկել է՝ հաշվի առնելով ամբողջ տարվա ընթացքում մարզիկների գրանցած արդյունքները, հայտնում է «Արմենպրեսը»:

«Ինձ համար հստակ է, թե ում եմ քվեարկելու: Իմ կարծիքով լավագույն եռյակի մեջ պետք է լինի Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանը: Անկախ Հայաստանի շախմատի պատմության մեջ առաջին անգամն է, որ չեմպիոն ունենք,-ասաց Անդրիասյանը:

Կանանց թիմի գլխավոր մարզիչը շեշտեց, որ ամբողջ տարվա ընթացքում հետևել է սպորտային իրադարձություններին և լավատեղյակ է մարզիկների գրանցած արդյունքներից:

Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներին» ընտրության արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին:

Նմանատիպ նյութեր