211652_close_icon
views-count75645 դիտում article-date 14:32 21-12-2021

Խոշոր հրդեհ «Հրազդան» բժշկական կենտրոնի բակում. վերակենդանացման բաժանմունքի ռեանիմատոլոգի ավտոմեքենան վերածվեց մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային  կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի  «Հրազդան» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Հրազդանի  հրշեջ-փրակարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Հրշեջները հիվանդանոցի  աշխատակիցների և ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչների հետ մարել են Kia Optima մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ, սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն, որ կարողանան հրշեջները աշխատել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Աշոտ Գալստյանին, ով աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես ռեանիմատոլոգ:

 Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ ՀՀ ԱԻՆ-ում էլ նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար,  թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր