211652_close_icon
views-count6254 դիտում article-date 09:37 21-12-2021

Ճապոնացի միլիարդատերը Երկիր վերադարձավ տիեզերք կատարած այցից հետո․ «Ամերիկայի ձայն»

Նորաձևության մագնատ Յուսակու Մաեզավան, նրա օգնական Յոզո Հիրանոն և ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը Ղազախստանի տափաստանում վայրէջք կատարելուց հետո դուրս են եկել ռուսական «Սոյուզ» տիեզերանավից։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հաղորդվում է, որ Մաեզավան վճարել է ավելի քան 80 միլիոն դոլար, որպեսզի ինքն ու Հիրանոն դառնան դեպի տիեզերք ճամփորդած առաջին զբոսաշրջիկները, ովքեր ավելի քան մեկ տասնամյակ անց թռչում են դեպի Տիեզերական միջազգային կայան:

2023 թվականին էլ նա ծրագրում է իր հետ ութ մարդ տանել դեպի լուսնի շուրջն առաքելության, որն իրականացնում է Իլոն Մասքի SpaceX-ը:

Մաեզավան վերջինն է աճող թվով անհատ այն քաղաքացիներից, ովքեր տիեզերք են թռչում առևտրային, այդ թվում SpaceX-ի և Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունների մատուցած ծառայությունների արդյունքում, ընկերություններ, որոնք իրենց ճամփորդություններն են առաջարկում հարուստ հաճախորդներին` այսպիսով նոր էջ բացելով տիեզերագնացության պատմության մեջ:

Նմանատիպ նյութեր