211652_close_icon
views-count1538 դիտում article-date 22:28 20-12-2021

Չավի. 16 միավորի տարբերությունը «Ռեալից»՝ սարսափելի է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անդրադարձել է Լա Լիգայում «Ռեալի» հետ մրցակցությանը:
 
«Մեր միջև 16 միավորի տարբերություն կա, դա սարսափելի է: Բայց լիգայում դեռ երկար ճանապարհ կա և մենք ոչինչ չենք բացառում: Սա արդյունքների և պայքարել կարողանալու հարց է», ասել է Չավին:
 
Հիշեցնենք, որ «Ռեալը» Լա Լիգայի առաջատարն է, «Բարսան» ընթանում է 7-րդ տեղում՝ զիջելով 16 միավոր, բայց 1 խաղ պակաս անցկացնելով:

Նմանատիպ նյութեր