211652_close_icon
views-count1389 դիտում article-date 21:29 20-12-2021

Տիկնիզյանին առաջարկել են հանդես գալ Հայաստանի հավաքականում. նա ցանկանում է խաղալ Ռուսաստանում. Armsport

«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նայիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու առաջարկը։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վաղուց է հետաքրքրված Նայիրով։ Հանդիպումներ ենք անցկացրել, զրուցել։ Բայց հիմա Տիկնիզյանն իր համար նման հնարավորություն չի դիտարկում։ Նա տրամադրված է խաղալ Ռուսաստանի կազմում»,- ասել է Կլյուևը «Чемпионат»-ի հետ հարցազրույցում։

Տիկնիզյանը 7 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում: Այս տարվա օգոստոսին 22-ամյա կիսապաշտպանը ԲԿՄԱ-ից տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ», հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր