211652_close_icon
views-count1413 դիտում article-date 21:04 20-12-2021

Սալահը ճանաչվել է ԱՊԼ-ի տարվա ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը երկրպագուների վարկածով ճանաչվել է 2021 թվականի՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Եգիպտոսցին արդեն ստացել է Fans՛ Footballer of the Year մրցանակը։ Ըստ աղբյուրի՝ քվեարկությանը մասնակցել է 140 հազար երկրպագու։

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, իսկ եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը։

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր