«Քարե երգեհոն․ օկտավա» անունը կրող հուշակոթողի 7 ոսկեզօծ սյուները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ի հիշատակ 44-օրյա պատերազմում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնաճյուղի զոհված 7 ուսանողների՝ համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակում տեղի է ունեցել հուշաքարի բացում, որին ներկա են եղել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, զինվորների հարազատներ, ուսանողներ և այլք:
«Քարե երգեհոն․ օկտավա» անունը կրող հուշակոթողի 7 ոսկեզօծ սյուները խորհրդանշում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 7 հերոս ուսանողներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի:
Խորհրդանշում է վերջին շնչով, ի վեր պահված հայկական ժայռը։
Տատիկս ասում էր. «Ձեզ բերանիս շնչով եմ մեծացրել»-ի խորհուրդ այն բանի, թե ինչքան թանկ ենք իր համար։
«Հուշարձանը խորհրդանշում է մինչև վերջին շունչ կռված ու ամենաթանկը պահածը` հայրենիքը»,-ասում է հեղինակը` Քանդակագործության ազգային պարկ թանգարանի տնօրեն` քանդակագործ` Արթուր Գևորգյանը