211652_close_icon
views-count1914 դիտում article-date 23:55 20-12-2021

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ հայաստանյան պարային զույգը միջազգային մրցաշարում զբաղեցրել 4-րդ տեղը

Զագրեբում  անցկացվել  է գեղասահքի << Golden Tour >>  անվանումով  53-րդ՝ ավանդական  միջազգային մրցաշարը:  Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ հայաստանյան պարային զույգը ընդհանուր հաշվարկում  զբաղեցրել է  չորրորդ հորիզոնականը։ 

Կարճ ծրագրում մեր երկյակը վաստակել է  70,57 միավոր և գրավել է չորրորդ տեղը։ Նրանք ավելի հաջող  ելույթ են ունեցել  ազատ ծրագրում և 104,61 միավորով   զբաղեցրել են  երրորդ տեղը։ 

Մրցաշարին մասնակցել են տասը երկրի  14  զույգեր։ Թինան և Սիմոնը  նախապատրաստվում են Պեկինում 2022թ. փետրվարի 4 – 20 –ը կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերին

Վերջին շրջանում մեր  զույգը հուսադրող ելույթներ է ունենում և դա երաշխիք է, որ առաջիկա օլիմպիական  մարզահանդեսում նրանք դարձյալ հաջող հանդես կգան:

Նմանատիպ նյութեր