211652_close_icon
views-count1242 դիտում article-date 18:09 20-12-2021

ՀՖՖ-ում դեռևս չեն քննարկում Կապառոսի հետ պայմանագրի թարմացումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և  ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի միջև նոր պայմանագրի մասին հստակություն չկա:

«Խոակին Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիր ունի մինչև 2022 թվականի դեկտեմբերը: Այս պահին Կապառոսի հետ պայմանագրի հետաձգման մասին ոչ մի քննարկումներ չեն եղել:  Սակայն մի քանի անգամ խոսել ենք միմյանց հետ: Ավելի մեծ քննարկում նախատեսում ենք տոներից հետո: Մարտին, երբ կունենանք ընկերական հանդիպումներ, այդ ամենից հետո կնախանշենք մեր անելիքները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մելիքբեկյանը:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։ 2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։

Նմանատիպ նյութեր