Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթսր է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Էջմիածին –Ոսկեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Ford Transit և ЗИЛ 45021 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս է բերվել ավտոմեքենայից և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամաել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Հովհաննես Քամալյանն ու Գերասիմ Գրիգորյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի