211652_close_icon
views-count12517 դիտում article-date 08:25 20-12-2021

Կայացավ «Ձմեռ պապի, գալդ բարի» ձյուդոյի Հանրապետական մրցաշարը նվիրված Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 19-ին կայացավ «Ձմեռ պապի գալդ բարի» ձյուդոյի Հանրապետական մրցաշարը նվիրված Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին։

 Մասնակիցներն ու նրանց ծնողները, օգտվելով առիթից,  SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Ուզում ենք մեր հաղթանակները նվիրել մեր հերոս զինվորներին, ովքեր այս օրերին Հայաստանի ու Արցախի սահմաններն են պահում:

Նվիրում ենք նաև հերոսածին մայրերին, ովքեր հերոս զինվորներ են տվել մեր բանակին:
Նվիրում ենք նահատակված բոլոր լեգենդ դարձած հերոսներին:

Մեր մարզիչ Նարեկ Կարապետյանի հետ միասին հաճախակի ենք զրույցներ ունենում ոչ միայն սպորտի այլ նաև Եռաբլուր զինվորական պանթեոնում ամփոփված մեր հերոսների մասին:

Ցանկանում ենք՝ գալիք տարում առաջին հերթին խաղաղություն լինի Հայաստանի ու Արցախի սահմաններին, որպեսզի բանակ զորակոչված զինվորը ողջ ու առողջ զորացրվի տուն:

TANDER մարզական ակումբից մրցանակային տեղեր զբաղեցրին՝

Բաղդասարյան Ալբերտը I տեղ 

Գրիգորյան Արեգը I տեղ

Արզունյան Էդմոնը II տեղ

Նահապետյան Շավարշը II տեղ 

Նահապետյան Նարեկը II տեղ 

Այվազյան Իշխանը II տեղ 

Մարկոսյան Հայկը II տեղ 

Հովհաննիսյան Հայկը III տեղ 

Սամվելյան Սամվելը III տեղ 

Ասատրյան Ալեքսը III տեղ 


Շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ։

 Լուսանկարները՝ Լյուբով Բաղդասարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+

Նմանատիպ նյութեր