3,5 միլիոն դիտում. «Մանկական Եվրատեսիլում» Մալենան առաջատարներից է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Sputnik Արմենիան գրում է. «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան մրցույթի ֆավորիտներից է։
Նրա «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում հավաքել է ավելի քան 3,5 միլիոն դիտում և հանդիսանում է բացարձակ առաջատար։ Ըստ մի շարք միջազգային լրատվամիջոցների, Մալենան մրցույթի ամենահավանական հաղթողն է: 14-ամյա երգչուհին երգում է իր և կյանքի ազատության դրական կողմի մասին։
Բեմում երգչուհին հանդես է գալիս պարախմբի հետ։