6119 դիտում
12:26 19-12-2021
Երբեք չեմ մոռանա այս օրը, երբե՛ք. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հիշելով նախորդ տարի այս օրը տեղի ունեցած սգո երթը դեպի Եռաբլուր: Նա նաեւ այդ երթից լուսանկարներ է հրապարակել:
Երբեք չեմ մոռանա այս օրը: Երբ երթի նախատեսված ժամին դուրս եկանք կառավարության շենքից, Հանրապետության հրապարակում զրնգուն լռություն էր: Տարօրինակ է հնչում, բայց տպավորություն էր, որ ամեն բան կանգնել է, սառել, չկար քամի, չկար ձայն, չկար մեքենայի ձայն, միայն մարդիկ էին: Հայ մարդիկ, ովքեր մեզ տեսնելով սկսեցին մոտենալ, հավաքվել մեր շուրջ, դուրս գալ ծառերի շվաքից ու պատերի մոտից և շրջապատեցին:
Հրապարակը անհասկանալի ձևով մեկ րոպեում լցվեց: Խոսել, ասել որևէ բան պետք չէր, բոլորը ամեն բան գիտեին, հասկանում էին: Բոլորի դեմքին ցավ ու տանջանք էր, մարդիկ եկել էին ասելու, որ մենք կանք, որ մեզ ոչնչացնել չի լինի, որ մենք միասին ենք:
Ամբողջ երթի ընթացքում հուզմունքը, հպարտությունն ու ցավը միաժամանակ խեղդում էր, դիմակը թաքցնում էր արցունքները: Ծով երթը քայլում էր, քայլում էր ու հավատ բերում բոլորիս:
Երբեք չեմ մոռանա այս օրը, երբե՛ք:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը