211652_close_icon
views-count4906 դիտում article-date 11:50 19-12-2021

Ռուսաստանը Անկախ Հայաստանի լինելիության միակ երաշխավորն է. Գուրգեն Վարդանյան


Արեւմուտքը օգտագործում է Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Բելարուսյան, Ղազախստանը եւ մյուս հետ սովետական երկրները, որպեսզի թուլացնի Ռուսաստանի դիրքերը եւ ի վերջո փլուզի այն։

Կարծում եմ այնքան միամիտ չէք չէ, որ մտածեք թե իբր Արեւմուտքին հետաքրքրում է Հայաստանում դեմոկրատական արժեքները, եւ նա դրա համար է ֆինանսավորում համառուսական ՀԿ ներին եւ քաղաքական ուժերին։

Սաուդյան Արաբիայում կինը տնից չի կարող դուրս գալ առանց ամուսնու ուղեկցության, իսկ դավաճանության, միասնականության եւ այլ երեւույթների համար մարդկանց կախում կամ քարկոծելով սպանում են, բայց դա արեւմուտքին բացարձակ չի մտահոգում, որովհետեւ Սաուդիան Արաբիան իրենց դաշնակիցն է։

Իսկ ինչ կլինի Ռուսաստանի փլուզումից հետո օրինակ Ուկրաինայի հետ. Ղրիմը կվերցնեն թուրքերը, իսկ մնացած Ուկրայինան իրար մեջ կկիսեն Պոլշան եւ Ռումինյան, Թուրքիան կգրավի Վրաստանը, Չինաստանը կնվաճի Ղազախստանը։

Հիմա ամենակարեւորը`
Ռուսաստանի, որպես աշխարհաքաղաքական контролёр֊ի փլուզման դեպքում, Հայաստանը կդառնա թուրք պարսկական պատերազմի թատերաբեմ, կամ եթե Թուրքերը ու Պարսիկները կարողանան խաղաղ պայմանավորվել պատերազմ չի լինի բայց, մինչեւ Վայոց Ձոր կմտնեն Պարսկական զորքեր, իսկ մնացած Հայաստանը կնվաճվի Թուրքական զորքի կողմից։

Հայաստանում արեւմուտքի գռանտներով հակառուսականություն քարոզողները նման են ծառի ճյուղի վրա նստած, ճյուղը սղոցով կտրողներին։

Ռուսաստանը Անկախ Հայաստանի լինելիության միակ երաշխավորն է։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր