211652_close_icon
views-count2897 դիտում article-date 22:29 18-12-2021

«Ռոման» անակնկալ մատուցեց՝ խոշոր հաշվով հաղթելով «Ատալանտային». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ա Սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվել էր «Ատալանտային», որը մինչ այդ 6 անընդմեջ հաղթանակ էր տարել առաջնությունում:

Հանդիպման առաջին րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Աբրահամը, իսկ 27-րդ րոպեին Ձանյոլոն կրկնապատկեց այն։ Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին տանտերերի կազմում հաշիվը կրճատեց Մուրիելը։

Երկրորդ կեսում հռոմեացիները ևս ակտիվ էին։ 72-րդ րոպեին Սմոլինգը խփեց  իր թիմի 3-րդ գնդակը, իսկ տասը րոպե անց Աբրահամը դուբլ ձևակերպեց՝ դնելով հանդիպման վերջակետը՝ 4:1:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 88-րդ րոպեին։

Այս խաղից հետո «Ռոման» 31 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, իսկ «Ատալանտան» 37 միավորով՝ 3-րդ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր