211652_close_icon
views-count1368 դիտում article-date 23:29 17-12-2021

Հարավամերիկյան հավաքականները Ազգերի Լիգայում կխաղան 2024 թվականից. ՈւԵՖԱ-ի փոխնախագահ

Ազգերի Լիգայի ձևաչափը կարող է զգալիորեն փոխվել: 2024 թվականից մրցաշարին կմասնակցեն նաև Հարավային Ամերիկայի հավաքականները, հայտնել է ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Զբիգնև Բոնեկը:
 
«Սա Ագերի Լիգայի վերջին մրցաշարն է նման ձևաչափով: 2024-ից մրցաշարին կմիանան Հարավային Ամերիկայի թիմերը», ասել է Բոնեկը:
 
ՈւԵՖԱ-ի փոխնախագահը ընդգծել է, որ մրցաշարին կմասնակցեն հարավամերիկյան 10 երկիր:
 
Սպասվում է, որ Արգենտինան, Կոլումբիան, Պերուն, Որուգվայն ու Չիլին կընդգրկվեն A լիգա, իսկ Բոլիվիան, Էկվադորը, Պարագվայն ու Վենեսուելան՝ B լիգա:

Նմանատիպ նյութեր