211652_close_icon
views-count2026 դիտում article-date 18:43 17-12-2021

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան:

Նախագահ Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը շրջել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներում՝ ծանոթացել մասնավորապես՝ փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է թանգարանի դերը՝ նյութական և ոչ նյութական ժառանգության արժեքների պահպանման, շարունակականության ապահովման ու հասարակության շրջանում հայ ժողովրդական արվեստի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու գործում: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անելիքները հատկապես շատ են միջազգային հարթակներում հայկական արվեստի նմուշների հանրահռչակման և հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում, այդ առումով կարևորել պետական շարունակական աջակցությունը:

Թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը նախագահ Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին է ներկայացրել իրականացվող կրթական ծրագրերը, որի շրջանակում մասնավորապես մանկատների սաներին, ծերանոցների շահառուներին և վիրավոր զինվորներին սովորեցնում են արհեստներ: Նախագահ Սարգսյանն առաջարկել է Հանրապետության նախագահի նստավայրում կազմակերպել ծրագրի մասնակիցների լավագույն աշխատանքների ցուցադրություն: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր