211652_close_icon

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ

views-count1641 դիտում article-date 12:02 17-12-2021
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ։

Հոգանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով»-ին՝ կարևորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումները։

Քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստանալու համար և հաստատել Հայաստանի վճռականությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների գործում։ Հանդիպմանը նաև քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները և Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը։

ՀՀ ԱԽ գրասենյակ

Նմանատիպ նյութեր