211652_close_icon
views-count3101 դիտում article-date 22:43 16-12-2021

Վաղը հավաքվում ենք ԲԴԽ-ի շենքի դիմաց, միացի՛ր, եթե դեմ ես սաստկացող բռնաճնշումներին. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ է անում վաղը՝ ժամը 13:00-ին, հավաքվել Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց:

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր Հայաստանում քաղաքական հայացքների պատճառով ազատությունից զրկված են տասնյակ մարդիկ։ Այս թիվն օրեցօր աճում է։ Չարիքի կառավարության նպատակը մեկն է՝ մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ են Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը:

Ուրբաթ օրը, ժամը՝ 13։00-ին, հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շենքի դիմաց (Կորյունի 17), որից հետո երթով շարժվելու ենք դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։

Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկացող բռնաճնշումներին և քաղաքական հետապնդումներին։

Դիմադրությո՛ւն Ապօրինություններին

Դիմադրությո՛ւն Բռնապետությանը

Դիմադրությո՛ւն Ազգադավերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր