211652_close_icon
views-count1290 դիտում article-date 23:03 16-12-2021

Իրանը Քերեջի տեսախցիկների տեղեկատվությունը ՄԱԳԱՏԷ-ին կհանձնի պատժամիջոցների չեղարկումից հետո

Իրանի իշխանությունները Քերեջի ցենտրիֆուգների հավաքման օբյեկտի տեսախցիկների տեղեկատվությունն Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կհանձնեն այն բանից հետո, երբ Թթհրանի նկատմամբ կչեղարկվեն միջուկային գործարքի շուրջն ԱՄՆ-ի պատժամիջոցները: Դեկտեմբերի 16-ին այդ մասին հայտնել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք համաձայնության եկանք, որ ՄԱԳՏ-ն անհրաժեշտ համագործակցության կգնա, որպեսզի Քերեջի օբյեկտում տեսախցիկները հանգամանորեն ուսումնասիրվեն (իրանցի փորձագետների կողմից) տեխնիկական եւ իրավական, ինչպես նաեւ անվտանգության տեսակետից»,- մեջբերում Է նրա խոսքն ԻՌԻԲ հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Քամալվանդիի խոսքով՝ «դա անհրաժեշտ Է՝ համոզվելու համար, որ այդ խցիկները չեն օգտագործվի դիվերսիաներ կազմակերպողների կողմից»:

«Հենց որ բոլոր պատժամիջոցները վերացվեն, մենք  կկարողանանք խցիկների տեղկատվությունը հանձնել ՄԱԳԱՏԷ-ի տնօինությանը»,- նշել Է նա: Թեհրանը փետրվարից դադարեցրել Է ՄԱԳԱՏԷ-ին հանձնել միջուկային օբյեկտների դիտարկման խցիկների տեղեկատվությունն Իրանի նոր օենքի շրջանակներում, որը կասեցրել Է գործակալության հետ երաշխիքների շուրջը համաձայնագրի լրացուցիչ արձանագրության գործողությունը: Ըստ որում ապարատները շարունակում են գործել, եւ տվյաները պահավում են Իրանի մոտ: Իսլամական Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ միջուկային գործարքին բոլոր կողմերի վերադաձի դեպքում տեսախցիկների տեղեկատվությունը կարող Է հանձնվել ՄԱԳԱՏԷ-ին: Դեկտեմբերի 14-ին Թեհրանը եւ ՄԱԳԱԻԷ-ն հասել են համաձայնության, որի շրջանակներում իրանական կողմը թույլատերել Է Քերեջի ցենտրիֆուգների հավաքման օբյեկտում փոխել տեսախցիկները:

Ըստ Թասնիմ գործակալության տեղեկատվության՝ որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ Թեհրանն ավարտել Է հետաքննության հիմնական մասը հունիսին օբյեկտում կատարված դիվերսիայից հետո, ինչպես նաեւ ստացել Է իրանցի փորձագետների համար թույլտվություն ստուգելու նոր տեսախցիկները: Իրանական կողմը ՄԱԳԱՏԷ-ին բազմիցս կոչ Է արել հանդես գալու իսլամական հանրապետությունում ատոմային ենթակառուցվածքի նկատմամբ դիվերսիաների դատապարտմամբ, ներառյալ հունիսին Քերեջում սաբոտաժի փորձն ԻԱԷԿ-ի օբյեկտում: Սակայն, ինչպես հայտարարել Է կազմակերպության ղեկավար Մոհաադ Էսլամին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ կայացած բանակցություններից հետո, գործակալությունը չի դատապարտի դիվերսիան, քանի որ զբաղվում Է սոսկ տեխնիկական հարցերով եւ խուսափում Է քաղաքականացումից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր