211652_close_icon
views-count76673 դիտում article-date 14:48 16-12-2021

Կոտայքի մարզի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին մահվան ելքով վրաերթ կատարած ու դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետ Վարդան Վարդանյանի), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի), ոստիկանության Հրազդանի  բաժնի (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի), ոտիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի) և  ոստիկանության Մարտունու բաժնի (բաժնի պետ Ստեփան Հակոբյանի) գլխավորությամբ  հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալներն իրացնելով, Գեղարքունիքի մարզի Ածխաձոր գյուղում հայտնաբերել ու ոստիկանության  Հրազդանի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյան Սիմակ Գ.-ին:

Վերջինս կասկածվում է  նույն օրը Երևան-Սևան ավտոճանապարհին իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով  Յուրիկ Ղայրամանյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ:

Ոստիկանության Հրազդանի բաժնից Սիմակ Գ.-ն ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե  Կակոյանի  որոշմամբ  ձերբակալվել է:

Ոստիկանները հայտնաբերել են նաև Ford Transit մակնիշի ավտոմեքենան, որով տեղի է ունեցել վրաերթը և այն տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահանվող հատուկ տարածք:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 15-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20–ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Սևան ավտոճանապարհի 41.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի  վայրից դիմել էր փախուստի:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր:

Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:   Փրկարարները սահմանազատել էին տարածքը: 

Օպերատիվորեն ժամանել էին  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել  էին մահացածի ինքնությունը: Նա 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանն էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր