211652_close_icon
views-count20978 դիտում article-date 12:12 16-12-2021

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 62–ամյա վարորդը Niva-ով բախվել է կայանված Opel-ներին. նախնական տեղեկություններով՝ նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանոսւթյան Մարտունու բաժնի պետ Ստեփան  Հակոբյանը:

Ժամանել է նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Ավետիք Գ.-ն էր, ով նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում,  Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  65-րդ կմ հատվածում՝ Կամոյի փողոցում,  իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող Գեղարքունիքի  մարզի բնակիչներ, 33-ամյա Կարեն Ն.-ին պատկանող Opel  և 26-ամյա Սասուն Ն.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենաներին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ավետիք Գ.-ն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր