211652_close_icon
views-count68520 դիտում article-date 23:06 14-12-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. մինչ հրշեջների ժամանումը, պարեկները սահմանազատել են տարածքն ու կանխել թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսում առաջացած հրդեհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու դիմաց, ավտոբուս է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, տեղում օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Գուրգեն Դանիելյանն ու Էդիկ Սասունցը սահմանազատել են տարածքը և իրենց ավտոմեքենաների մեջ եղած կրակմարիչներով պայքարել են կրակի տարածման դեմ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Պարզվել է, որ այրվել է թիվ 26 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսի հետևի անվակամարը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր