211652_close_icon

Արայիկ Հարությունանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր է քննարկել

views-count1667 դիտում article-date 20:54 13-12-2021
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

«Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ընդգծել փոխգործակցությունը զարգացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում:

Մասնավորապես, կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, պետական կառավարման ոլորտում փոխգործակցությանը և այդ ուղղություններով հետագա քայլերին առնչվող թեմաներ:

Արայիկ Հարությունյանը և դեսպան Անն Լույոն համոզմունք են հայտնել, որ երկու կառավարությունների արդյունավետ ջանքերի արդյունքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առաջիկայում ևս նոր ազդակ կստանան»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր